կարևոր
343 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 19:41
Հասարակություն

Դատական համակարգ ասվածը կամակատար է իշխող վարչախմբի ձեռքին. Ֆիդանյան

Դատական համակարգ ասվածը կամակատար է իշխող վարչախմբի ձեռքին. Ֆիդանյան

Անհապաղ արձագանքել Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջին. այն է՝ անհապաղ ազատ արձակել Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին ապօրինի կալանքից: Առավել հրատապություն դրսեւորել Նարեկ Սամսոնյանի հարցում, որը արդեն 6-րդ օրն է, գտնվում է հացադուլում: Այսօր այս բովանդակությամբ ու պահանջով նամակներ են փոխանցվել ԵԽ, ՄԱԿ երեւանյան գրասենյակներին ու մի շարք օտարերկրյա դեսպաններին:  

իշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Անտիֆեյքի» աշխատակազմը բողոքի ցույցեր է իրականացնում միջազգային կազմակերպությունների, դեսսպանատների դիմաց, փոխանցում իրենց պահանջներով նամակները:  

«Վազգեն Սաղթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանքի նպատակը պատժելն է սեփական քաղաքական ընդդիմախոսներին: Մենք ֆիքսում ենք, որ այս պահին առկա է մի իշխանություն, որը չի հանդուրժում այլակարծությունը, չի հանդուրժում ազատ խոսքը, ազատ խոսքի կամարտահայտությունը: Այս ամենն ուղերձ է նաև առհասարակ  ԶԼՄ-ներին, որ ՀՀ-ն թևակոխում է մի փուլ, որտեղ ԶԼՄ-ները թիրախավորվում են գործող իշխանությունների կողմից»,- ասաց  AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։