|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եթե վարչապետից «արյան գետեր հոսելու» հրահանգ լինի, կկատարի՞ արդյոք՝ հարցին փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ իրենք կատարում ենք օրենքով իրենց վերապահված գործառույթները՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Վարչապետի հրամանը օրենք չէ»,-ասաց փոխոստիկանապետը:
Եղե՞լ է նման հրահանգ, ինչի մասին ասում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հարցին Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ այն ժամանակ ինքն այլ պաշտոն էր զբաղեցնում և դա պետք է հարցնել այն անձանց, ովքեր այնտեղ ներկա են եղել:
Հարցին՝ ինչո՞ւ ոստիկանապետը չի գալիս կառավարության նիստերին և արդյոք ճիշտ է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել, փոխոստիկանապետը պատասխանեց. «Նման հարց առկա չէ, ես ձեզ վստահեցնում եմ, իսկ ինչու եմ ես ներկայանում, քանի որ անձամբ ես եմ կանոնակարգում իրավական խումբը»։
Մանրամասն՝ տեսանյութում․