|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
Զաուր Դադաևը`ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվածներից մեկը, խոստովանել է սպանությանը իր մասնակցությունը. հայտնում է РИА Новости-ն:
Բասմաննի դատարանի որոշմամբ՝ Դադաևի կալանքի ժամկետ է սահմանված մինչև ապրիլի 28-ը:
Ավելի վաղ ՌԴ ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել հինգ կասկածյալի ձերբակալման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Известия-ն հայտնել էր, որ ՌԴ քննիչները չեն բացառում, որ Նեմցովին կարող են սպանած լինել ուկրաինական հատուկ ծառայությունների պատվերով: Իսկ սպանության կազմակերպիչներ կարող էին դառնալ Ջոհար Դուդաևի գումարտակից չեչեն զինյալներ: Գումարտակը Ուկրաինայի արևելքում կռվում է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների դեմ: