|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով նոր՝ անմիջական վկա է հայտնվել, որը չի հաստատում, սակայն, Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևի խոստովանական ցուցմունքը: Այդ մասին գրում է Коммерсантъ-ը՝ հետաքննությանը ծանոթ իր աղբյուրին հղումով:
Այսպես՝ Նեմցովի սպանությանն ականատես է դարձել 27-ամյա մենեջեր Եվգենին, ով դեպքի օրը քայլել է Նեմցովի և նրա ընկերուհու հետևից:
Նրա խոսքով՝ դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ մարդասպանն արտաքնապես զգալիորեն տարբերվում է Դադաևից: Նա, ըստ վկայի, միջահասակ, նիհար և մուգ, հնարավոր է` ալիքավոր մազերով տղամարդ էր, մազերի երկարությունը մոտ 4 սմ: