|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուս հայտնի ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևը պատմել է՝ ինչի համար է սպանվել քաղաքական գործիչը: Այդ մասին հայտնում է Росбалт-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներ:
Ըստ աղբյուրի՝ Դադաևը հայտնել է, որ Նեմցովին սպանել են Ռուսաստանում ապրող մուսուլմանների և, ընդհանրապես, իսլամի մասին բացասական արտահայտվելու համար։
«Դադաևը փաստացի խոստովանել է հանցագործության կազմակերպումը, այդ պատճառով էլ որևէ աղմկահարույց բացահայտում և ձերբակալություն հետաքննության շրջանակում սպասել հարկավոր չէ»,- նշել է աղբյուրը։
Դադաևի լուսանկարը՝ ստորև:
