|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չեչեն լրագրող Ասյա Բելովան, ով անցկացրել է 17-ամյա Լուիզա Գոյլաբիևայի և ներքին գործերի շրջանային բաժնի ղեկավար Նաժուդ Գուչիգովի ամուսնության արարողությունը, բացատրել է՝ ինչու է հարսնացուն տխուր եղել. աղջիկն իրեն պահում էր ավանդույթներին համապատասխան: Այդ մասին Բելովան ասել է Русская служба новостей ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Նա չպետք է ուրախություն արտահայտնի, թռչկոտի և ժպտա բոլորին, պարի սեղանի վրա: Նա իրավունք չունի ամուսնու բարեկամների մոտ բերանը բացելու ամուսնության առաջին օրը: Դա բազմադարյան ավանդույթ է: Նա տխուր էր, և բոլորին թվացել է, որ նրան ստիպողաբար են ամուսնացնում: Ոչ, իհարկե, նա իրեն պահում էր չեչենական ավանդույթներին համապատասխան»,- բացատրել է Բելովան: