|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արևելյան Ուկրաինայում չեչեն զինվորներ չկան: Այդ մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ մեկնաբանելով ուկրաինական կողմի համապատասխան հայտարարությունները. հայտնում է Эхо Москвы-ն:
«Կիևի իշխանություններն իրենց պատժիչ գործողությունները Սլավյանսկում փորձում են արդարացնել քաղաքի պաշտպանների շրջանում չեչեն զինվորների առկայությամբ: Դա աբսուրդ է: Եթե դա իսկապես այդպես լիներ, վստահեցնում եմ ձեզ, այդ հայտարարություններ անողները վաղուց կփախչեին ոչ միայն Սլավյանսկից, այլ նաև Կիևից, որում, ըստ էության, չեն էլ իշխում»,- ասել է նա:
«Ցանկանում եմ հանգստացնել Ավակովին և բոլոր նրանց, ովքեր մուգ մարդկանց մեջ չեչեն են տեսնում: Մուգ լինել չի նշանակում պարտադիր չեչեն լինել: Նա պետք է որ իմանար, որ չեչենները կապտաչյա և բաց մազերով էլ են լինում»,- ասել է նա: