|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևը հրաժարվել է խոստովանական ցուցմունքից. հայտնում է ТАСС-ը:
«Ձերբակալության պահին ես ընկերոջս հետ էի՝ իմ նախկին ենթակա Ռուսլան Յուսուպովի: Նրանք ինձ ասացին, որ եթե խոստովանեմ, նրան բաց կթողնեն: Ես համաձայնեցի: Մտածեցի, որ նրան կփրկեմ, և ինձ էլ Մոսկվա ողջ կհասցնեն»,- ասել է նա։
Դադաևի խոսքերով՝ նա մտադիր էր Մոսկվա հասնելուն պես պատմել ճշմարտությունը, սակայն, ինչպես վստահեցնում է, դատավորը թույլ չի տվել նրան մի բառ անգամ ասել:
Դադաևի լուսանկարը՝ ստորև:
