|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դեռևս 2018 թ. հունիսի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն հստակ դերակատարություն է ունեցել Հայաստանում 2018 թ. գարնանը իշխանափոխության գործում։
«Մենք ունենք դերակատարում Հայաստանի քաղաքական դաշտից Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը վռնդելու գործում... Մեկուսացման քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն», – հայտարարել էր Ալիևը։
Այնուհետև Ալիևը ցնծացել էր, որ «արնախումների խունտան» իշխանությունը թողնել է և հայտարարել, որ «հայկական պետականությունը ջախջախվել է»։
Փաստորեն, 2018 թ. գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունը, որն աջակցվել էր օտար ուժերի, ինչպես նաև թշնամու կողմից, հասել է իր նպատակին։