|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը կընտրվի հունիսի 15-ին կայանալիք համագումարում: Լրագրողների հետ զրույցում կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը նշեց` վաղաժամ է խոսել իր թեկնածության մասին` անդրադառնալով դիտարկմանը, թե շրջանառվող լուրերի համաձայն հենց ինքն է լինելու վարչության նախագահը:
«Ես ընդամենը ապագա վարչության անդամության թեկնածու եմ ու խոսել վարչության նախագահի պաշտոնի մասին, վաղաժամ է: Հարցը բարձրացվել է այն ժամանակ, երբ վարչության նախագահ Սասուն Միքայելյանըհայտարարել է, որ մայիսին վայր է դնելու նախագահի պաշտոնը: Իսկ մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում այդ այն զբաղեցնում է փոխնախագահը: Իսկ ՔՊ-ի փոխնախագահը հիմա ես եմ: Սակայն մենք արդեն հայտարարել ենք, որ հունիսի 15-ին տեղի է ունենալու մեր կուսակցության համագումարը, որն ընտրելու է նոր վարչություն»,-ասաց Պապիկյանը: