կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-12-15 18:17
Հասարակություն

Ծեծկռտուք՝ Գորիսում

Ծեծկռտուք՝ Գորիսում

Դեկտեմբերի 14-ին` ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված Գարիկ Շ.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է ծեծի ենթարկվելու հետևանքով:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում, Գորիսի Սյունիքի փողոցի թիվ 8 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Արթուր Հ.-ն և 1982 թ. ծնված Առաքել Հ.-ն ծեծի են ենթարկել Գարիկ Շ.-ին, վայր գցել գետին և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:

 

Արթուր Հ.-ն և Առաքել Հ.-ն հրավիրվել են բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: