26 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
Սյունիքի մարզի Գորիս համայնքում սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վնասված բնակարանների մեծ մասն արդեն վերականգնվել է:
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բնակիչների կրած նյութական վնասների չափերը մարզպետարանը գույքագրել և փոխանցել էր կառավարությանը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնեց, որ վնասված տների համար բնակիչներին փոխհատուցումն արդեն տրվել է ։
«Բոլոր այն տները, որոնք վնասվել էին, սեփականատերերը որպես փոխհատուցում գումարներ են ստացել, եւ այդ գումարով էլ վերականգնել են իրենց բնակարանները: Մեծ մասն արդեն վերականգնված է, կարծեմ, մեկ հոգի տանիքի հետ կապված դեռ աշխատանքներ ունի, դեռևս վերջնական չի ավարտել:
Քանի որ առջևում ձմեռ է, փորձել են մաքսիմալ արագ վերականգնել բնակարանները»,-ասաց Յոլյանը:
Ադրբեջանցիների հափշտակած անասունների համար, սակայն, գյուղացիները դեռևս փոխհատուցում չեն ստացել.
«Անասունների մասով դեռ նորություն չկա: Վերջերս ՏԿԵ նախարարն էլ ելույթ ունեցավ դրա մասին, բայց այս պահի դրությամբ դեռ փոխհատուցում չի եղել»,-ասաց Յոլյանը:
Աղբյուր` Փաստինֆո