|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Միասին» ժողովրդական շարժման հիմնադիր Մհեր Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ սեպտեմբերին Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով։
«Սեպտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին, Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով, որին կմասնակցեն աշխարհահռչակ քաղաքական և տնտեսական վերլուծաբաններ։ Համաժողովի գլխավոր հյուրերը կլինեն հայտնի քաղաքական վերլուծաբաններ Դմիտրի Սայմսը և Ֆյոդոր Լյուկյանովը։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն՝
- Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները,
- ԵԱՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների վրա։
Վայր՝ Երևան, Վարդանանց 15/4
Հեռախոս՝ 033-47-92-09
Բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հայտ և մասնակցել ֆորումին։
Մանրամասների համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով»,-գրել է Մհեր Ավետիսյանը։