կարևոր
1285 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-01 18:58
Քաղաքական

Երևանում աշխարհահռչակ քաղաքական և տնտեսական վերլուծաբանների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով

Երևանում աշխարհահռչակ քաղաքական և տնտեսական վերլուծաբանների մասնակցությամբ տեղի կունենա  «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով

«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին, Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով, որին կմասնակցեն աշխարհահռչակ քաղաքական և տնտեսական վերլուծաբաններ։ Համաժողովի գլխավոր հյուրերը կլինեն հայտնի քաղաքական վերլուծաբաններ Դմիտրի Սայմսը և Ֆյոդոր Լյուկյանովը։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն՝

- Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները,

- ԵԱՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների վրա։

Վայր՝ Երևան, Վարդանանց 15/4

☎️ Հեռախոս՝ 033-47-92-09

Բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հայտ և մասնակցել ֆորումին։

Բոլոր լրատվամիջոցների առջև դռները բաց են։

Մանրամասների համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով։