կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 15:04
Քաղաքական

ԱԳՆ-ի հայտարարությունը Ազնավուրի հարցազրույցի կապակցությամբ

ԱԳՆ-ի հայտարարությունը Ազնավուրի հարցազրույցի կապակցությամբ

Արդեն տեղեկացրել ենք, որ ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի աղմուկ հանած հարցազրույցի կապակցությամբ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Yerkir.am-ին հայտնել է, որ նման հարցազրույց չի եղել, եւ որ շուտով Ազնավուրի կողմից կլինի համապատասխան արձագանք:

 

Նշենք, որ դրանից հետո ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում հայտնվեց հետեւյալ պարզաբանումը. «Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»:

 

Անձամբ Ազնավուրը կամ նրա մամուլի ծառայությունը հայտարարությամբ հանդես չեն եկել: