Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Կառավարության վաղվա նիստում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 20 մլն դրամից ավել իգումար՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու համար:
Որոշման նախագծում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2014 թվականի 2-րդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը 2014 թվականին հատկացնել 20561565,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)» :
Հիմնավորման մեջ նշված է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը հաստատելու մասին» N1177-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի, ինչպես նաև «Բեռների փոխադրման կազմակերպման մասին» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և ՀՀ ԱԱԾ միջև 13.07.2010թ. կնքված պայմանագրի պահանջներից և նպատակ ունի փոխհատուցելու 2014 թվականի 2-րդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված ծախսերը: