Փոխարժեքներ
24 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հունիսի 10-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, հունիսի 11-14-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-14-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում հունիսի 10-ին և 14-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Հունիսի 11-13-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: