կարևոր
1183 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-22 22:33
Աշխարհ Քաղաքական

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի երկու բողոքները

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի երկու բողոքները

Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով» հերթական նիստը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ նախաքննության փուլին մասնակցած թարգմանիչները ոչ պրոֆեսիոնալ են եղել, և այդ պատճառով նա բողոք է հայտնել նրանց:

Փաստաբան Աբրահամ Բերմանը, թվարկելով թարգմանիչների անունները, պաշտպանել է Վարդանյանի բողոքը։

Սակայն դատավոր Զեյնալ Աղաևը որոշել է մերժել միջնորդությունը։

Այնուհետև Վարդանյանը կրկին դիմել է «դատարանին»՝ հայտարարելով, որ իր պաշտպանի հետ ծանոթացել է ս.թ. փետրվարի 25-ի նիստի արձանագրություններին և համաձայն չէ դրանցում նշված որոշ կետերի հետ:

Նրա կարծիքով՝ իր միջնորդության քննարկման կարգը խախտվել է։ Այս հիմքով նա կարծիք է հայտնել, որ «դատարանը» շահագրգռվածություն է ցուցաբերում քրեական հետապնդման նկատմամբ, և կրկին բացարկ է հայտնել դատական կոլեգիային։ Փաստաբանը պաշտպանել է բողոքը։ Այս բողոքը նույնպես մերժվել է։

Այնուհետև հարցաքննվել են «տուժողները»։

Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 29-ին։