|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Այս գործը ուղիղ քաղաքական հրահանգի արդյունք է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Սա աննախադեպ գործ է, որը ոչ թե պարզապես խոշտանգման փաստ է ներառում, այլ ուղիղ քաղաքական իշխանության կողմից բացահայտ հրահանգավորված խոշտանգում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտում միջադեպ էր եղել Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։
Սամվել Վարդանյանը ձերբակալվել էր, այնուհետև, Քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս, ծեծի էր ենթարկվել դիմակավորված անձանց կողմից։