|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 26-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա tatron.info կայքի «Թատերական Online մրցանակաբաշխություն 2013»-ի մրցանակների հանձնման արարողությունը:
Tatron.info կայքի հիմնադիր Ֆրունզե Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենում երկրորդ անգամ, եւ չնայած առաջինը «փորձնական» էր, սակայն մեծ հաջողություն ունեցավ:
«Այս տարի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել. անցած տարի online քվեարկությանը կարող էին մասնակցել ամեն օր, իսկ այս տարի քվեարկել կարելի է մեկ համացանցային IP-ից, ինչը կեղծիքներից խուսափելու հնարավորություն է տալիս: Իսկ «Լավագույն թատերագետ» անվանակարգը վերանվանվեց «Լավագույն մշակութային լրագրողի», որովհետեւ թատերագետներն ակտիվ չէին»,- ասաց Գեւորգյանը` հավելելով, որ մրցանակաբաշխության օրը մի շարք անակնկալներ են լինելու:
Ըստ նրա` այս տարի քվեարկողներն ավելի ակտիվ են, ինչը խոսում է մրցանակաբաշխության հաջողության մասին: