|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանական NEQSOL Holding ընկերությունը դարձել է Caucasus Online-ի 100%-ի սեփականատերը: Caucasus Online-ի սեփականատեր Խվիչ Մակացարիան մի քանի օր առաջ բաժնետոմսերի մնացած 51%-ն էլ է փոխանցել ադրբեջանցի ներդրող Նասիբ Հասանովին, որը համարվում է Ադրբեջանի իշխանություններին մտերիմ գործարար։
2020 թ. ամռանը վրացական ԶԼՄ-ները գրել էին, որ Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի բաժնետոմսերի 49% վաճառվել է Ադրբեջանին։ Ավելին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի (որը նաև այս կազմակերպության վաճառքի ջատագովներից էր) տեղեկություններով, բաժնետոմսերը վաճառվել են 61 մլն դոլարով։
Տարբեր գնահատականների համաձայն` Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետային թրաֆիկի շուրջ 80%–ը։ Բացի դրանից՝ Հայաստանը ևս երկու մալուխ է օգտագործում դեպի Ռուսաստան, մեկը` ծովային, մյուսը` ցամաքային։ Թրաֆիկի մոտ 20%–ն էլ բաժին է ընկնում Իրան գնացող մալուխներին։
Ընդ որում` այստեղ հայկական օպերատորները հանդես են գալիս որպես տարանցողներ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջերս` նաև Քաթար։