|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը» («Caucasus Heritage Watch») ահազանգել է Արցախում՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում գտնվող Մակուն կամրջի ավերման մասին:
Այն քանդվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո՝ գետի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ:
Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Աղբյուրը նշում է նաև, որ, ճանապարհի շինարարությունից բացի, ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է իրականացնում՝ փոխելու համար Իշխանագետի հունը, որի վրայով անցնում էր կամուրջը:
.jpg)