|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի բողոքը, և նա կշարունակի մնալ կալանքի տակ։ Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աֆեթ Գազիևան բողոքարկել է Վարդանյանի խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը։
Բողոքը քննարկել է Բաքվի վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գաբիլ Մամեդովի նախագահությամբ։
Դատարանը չի բավարարել բողոքը՝ հիմնավորված համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի կողմից առևանգվել է Լաչինի անցակետով Հայաստան տեղափոխվելու ընթացքում սեպտեմբերի 27-ին։ Նրան Բաքուն կեղծ մեղադրանքների շարք է ներկայացրել, առաջին հերթին՝ իբր «ահաբեկչություն ֆինանսավորելու» համար։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։