|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կարևորը մասնակցելն է, իսկ հաղթանակը բոլոր Հ․Մ․Ը․Մ․-ականներինս է:
Նշենք, որ Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ի ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։
Բացման արարողության շրջանակում հուլիսի 26-ի ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ։
Նշված ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար։
Ավելին՝ տեսանյութում: