ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը գրում է․
«Հայաստանը մի երկիր է դարձել, որտեղ ազգային արժանապատվություն ունեցողներին պիտակավորում են որպես պատերազմ բերողներ, իսկ ծուռվիզ հանձնվողներին հորջորջում խաղաղասերներ:
Պայքարելը երբեք էլ հեշտ չի լինում, լինի կրթության մեջ, կարիերայում, սիրո մեջ, թե քաղաքական դաշտում. պետություն ունենալը հեշտ բան չէ, խաղաղ և կայուն պետություն ունենալն առավել ևս:
Սակայն այդ կայունությանը հասնելու միակ ուղին եղել է, կա ու կմնա արժանապատիվ խաղաղության կառուցումը, իսկ դա առանց պայքարի չի ստացվելու երբեք:
Ամենակարճ ճանապարհը արժանապատվության վերականգնման և կայուն ու խաղաղ պետություն ունենալու առաջիկա ընտրություններին մասնակցելն ու հակաիշխանական ուժերին քվե տալն է»: