Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Ձևավորվել է «Արմենիա 2026» շարժումը, որի հիմնադիրը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին ղեկավար, բժիշկ Նարեկ Մանուկյանն է։ Շարժումն ըստ հիմնադրի՝ վերկուսակցական հարթակ է, որը ձևավորվել է հետևյալ նպատակների շուրջ։
1․ Ունենալ իշխանություն, որը Հայաստանը կդարձնի անվտանգ և Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգային համակարգերը կբերի այնպիսի մակարդակի, որ Հայաստանի անկախությանը վտանգ չի սպառնա:
2․ Երկրի տնտեսական վիճակը և սոցիալական ծրագրերը կբերի այն վիճակի, որ աղքատության մակարդակը 10%-ից ներքև կլինի, իսկ ծայրահեղ աղքատներ ընդհանրապես չեն լինի:
3․Չլինի Հայաստանում քաղաքացի, ով ունենա առողջական խնդիր և որևէ պատճառով, ներառյալ ֆինանսականը, չկարողանա օգտվել առողջապահական ծառայություններից:
4․Մշակվի դեմոգրաֆիկ ցուցանիշները լավացնող հստակ և իրատեսական ծրագրեր, կնշանակվի պատասխանատուներ և կսահմանվի ժամանակացույց:
Ի դեպ շարժման հիմնադիրն այսօր հուշագիր կստորագրի Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հեղինակ Նաիրի Սարգսյանի հետ։