|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Կուզենք, որ հայրենիքի մեջ՝ հայրենի հողի վրա, երիտասարդները զգան իրենց ինքնությունը և այդ շնչով վերադառնան Սփյուռք: Խոսելով Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի մասին ասել է Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Վահան Համամջյանը:
Նշենք, որ Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ի ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։
Բացման արարողության շրջանակում հուլիսի 26-ի ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ։
Նշված ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար։
Ավելին՝ տեսանյութում: