|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամբողջ աշխարհում անպատվաբեր է համարվում, երբ մարդն ապրում է պետության հաշվին, և ինքը սեփական աշխատանքով չի վաստակում գումար. այսօր «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա` եթե խոցելի խմբերի շատ ներկայացուցիչներ ինքնուրույն գումար վաստակելու փոխարեն շարունակեն պետության կողմից տրվող աջակցությունից կառչել, եթե այդ մտածողությունը չփոխվի, «ռամիկ ազգ կմնանք»:
Միաժամանակ, սոցիոլոգը նշում է, որ Հայաստանում կա 180.000 հաշմանդամ, որոնց պետությունը պետք է ապահովի և' կրթությամբ, և' աշխատանքով: Եվ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում այս պահանջներին համապատասխանող փոփոխություններն առաջին հերթին հնարավորություն կտան հաշմանդամներին իրենց զգալու սոցիումի լիարժեք անդամ և ինքնադրսևորվելու:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի` օրենքի մեջ փոփոխություններն անհրաժեշտ են առաջին հերթին հասարակության այս խոցելի խավի նկատմամբ պետության մոտեցումը փոխելու նպատակով: Նա կարևորեց նաև բանտարկյալների` այս արտոնություններից օգտվելու հնրավորությունը, մասնավորապես` համապատասխան աշխատանք առաջարկելու հարցը: «Չէ որ սոցիալական աշխատանքի հիմքում ընկած է մարդասիրությունը, ուրեմն միայն պատժի լեզվով խոսելը չի համապատասխանում այս սկզբունքին»,- ասաց Աստղիկ Մինասյանը: