կարևոր
700 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-23 20:11
Հասարակություն

Հ․Մ․Ը․Մ․-ական մարզախաղերը մշտապես տոնի են վերածվում․ Արթուր Մկրտչյանը՝ մեկնարկող միջոցառման մասին

Հ․Մ․Ը․Մ․-ական մարզախաղերը մշտապես տոնի են վերածվում․ Արթուր Մկրտչյանը՝ մեկնարկող միջոցառման մասին

Հ․Մ․Ը․Մ․-ական մարզախաղերը մշտապես տոնի են վերածվում: Այս մասին ասել է Արթուր Մկրտչյանը:

Նշենք, որ Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ի ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։ 

Բացման արարողության շրջանակում հուլիսի 26-ի ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ։

Նշված ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար։

Ավելին՝ տեսանյութում: