|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Ճանապարհային ոստիկանության նոր պետի ընտրության հարցում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել:
Այսօր լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը նշեց, որ այս պահին ծառայության անձնակազմի ղեկավարությունը կադրերի ընտրություն է կատարում. «Արդեն 8-10 թեկնածուների անձնական գործերը հանել եմ, դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են, եւ հաշված օրերի ընթացքում թեկնածուն կլինի: Աշխատելու եմ ընտրել մարդ, որը կաշխատի ուղիղ եւ կիրականացնի իր վրա դրված իսկական գործառույթներ, եւ ուրիշ ոչինչ»:
Ալիկ Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ Ճանապարհային ոստիկանության պետն այսուհետ հանդես կգա «մի քիչ այլ ստատուսով»` մշտապես համազգեստով կլինի, մշտապես ծառայության կողքին, եւ ուղղակի կզբաղվի ճանապարհային ոստիկանության ծառայության որակը բարձրացնելու գործով: