|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիին:
Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի գործունեությունը մեր երկրում ՄԱԶԾ աշխատանքների արդյունավետ իրականացման գործում:
«Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի կառույցները մշտապես եղել են կառավարության կողքին, և մեր պետական կառույցների ամրապնդման, տնտեսության զարգացման գործում շատ մեծ դերակատարություն են ունեցել: Մասնավորապես՝ կառավարության բոլոր ծրագրերում, որոնք ուղղված են աղքատության հաղթահարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, գրասենյակն անփոխարինելի աջակցություն է ցուցաբերել»,- ասել է Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ ապագայում ևս այդ համագործակցությունը նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի: