կարևոր
5146 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-09 17:12
Հասարակություն

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: