կարևոր
3949 դիտում, 10 ժամ առաջ - 2025-07-23 00:00
Քաղաքական

Ձեզ նիկոլամիցին են սրսկել, թմրել եք ու լիքը բան չեք ջոգում, վաղը, որ դոզան թողնի, կհասկանաք` ինչ խայտառակ թեմայի մեջ եք մտել. Վահե Մակարյանը՝ Առողջապահության նախարարին

Ձեզ նիկոլամիցին են սրսկել, թմրել եք ու լիքը բան չեք ջոգում, վաղը, որ դոզան թողնի, կհասկանաք` ինչ խայտառակ թեմայի մեջ եք մտել. Վահե Մակարյանը՝ Առողջապահության նախարարին

Լրագրող Վահե Մակարյանը արձագանքել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նշելով.

«Անահիտ Ավանեսյանը իր նիկոլիզմով Արսեն Թորոսյանին տվել անցել ա ոնց որ: Համենայնդեպս, նիկոլությամբ կամ Նիկոլին ու նիկոլիզմին իր անվերապահ հավատարմությամբ կոնկրետ մտել ա աբգոն իր ոխերիմ կոլեգային ու գազ ա տալիս:

Ուզբագոյծես, տիկին նախարար, ոտքը գազից հանեք, մեկ ա` Դուք ոչ Արսեն Թորոսյան կդառնաք, քանզի էդքան տաղանադավոր չեք` վատ առումով, ոչ էլ բավարար չափով կգնահատվեք ձեր վոժդի կողմից: Հերիք չի գնալով էլ ավելի նիկոլական եք դառնում, այն էլ` հոգով ու սրտով, մի բան էլ ուզում եք Արսեն Թորոսյան դառնալ: Էդ «սուրբ» գործը թողեք գոնե Ձեր բլոգեր տեղակալին` իմ ու Թորոսյան Արսենի զեմլյաչկա Լենա Նանուշյանին, իր մոտ հաստատ ավելի բնական կստացվի դա:

Հա, մեկ էլ, մեղմ ասած` շատ ամոթ է Ալեքսանյան Վահագնի ու, ավելի վատ, Սաֆարյան Ծյոպիկի կողմից աջակցություն ստանալը: Հիմա Ձեզ նիկոլամիցին են սրսկել, թմրել եք ու լիքը բան չեք ջոգում, վաղը, որ դոզան թողնի, կհասկանաք` ինչ խայտառակ թեմայի մեջ եք մտել ու որքան անպատվաբեր է որոշ անձանց հետ գործ բռնելը:

Առայժմ այսքանը»: