կարևոր
1753 դիտում, 8 ժամ առաջ - 2025-07-23 17:55
Աշխարհ

Սիրիայի նախագահի այցն Ադրբեջան. խոսքը միայն էներգետիկայի մասի՞ն է

Սիրիայի նախագահի այցն Ադրբեջան. խոսքը միայն էներգետիկայի մասի՞ն է
Հուլիսի 12-ին առաջին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Սիրիայի ժամանակավոր «նախագահ» ահմեդ աշ-շարան, ով մինչեւ վերջերս ավելի հայտնի էր որպես Ռուսաստանում արգելված  ահաբեկչական խմբավորման զինյալների առաջնորդ մոհամեդ ալ-ջուլիանի: Որոշ տելեգրամյան ալիքների տեղեկություններով՝ ալիեւի հետ բանակցությւոնների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս արաբական երկիր արտահանել արեւմտա-կասպյան գազը, նըդ որում՝ ապագա մատակարարումների համար հիմք է հանդիսացել Սիրիայի կառավարության եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջեւ փոխըմբռնման հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են SOCAR-ի ղեկավար, էներգետիկայի նախարարնու եւ Սիրիայի էներգետիկ գերատեսչության ղեկավարը։ Թեեւ ստորագրված հուշագրի մանրամասները չեն հրապարակվում, հավանաբար հենց դա է սահմանում գազի մատակարարման գործարկման մեխանիզմը:

Շահագրգիռ հանրության համար այցը անակնկալ չի եղել, գրում է Anadolu Agency-ն. «հենց սկզբից աջակցելով Դամասկոսի նոր կառավարությանը՝ Ադրբեջանը կոնկրետ ներդրում է ունեցել կայունության, միջազգային ճանաչման եւ Սիրիայի մեկուսացումից ազատագրման գործում»: «Ասադի ռեժիմի» տապալումից հետո արված հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն «շնորհավորել է սիրիացի ժողվրդին եւ իր աջակցությունն է հայտնել երկրի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությնը»:

2024 թ-ի դեկտեմբերին Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Դամասկոսում հանդիպել է «արտաքին գործերի նախարար» Ասաադ Հասան Շեյբանիին, որին հրավիրել են Բաքու։ 2024 թ-ի դեկտեմբերի 30-ին Թուրքիայի տարածքով Սիրիա է մեկնել 10 բեռնատար մարդասիրական օգնություն։ Կրկին գործարկվել է քաղաքացիական պատերազմի ընթացքում Դամասկոսում փակված Ադրբեջանի դեսպանատունը։ Հունվարի 29-ին «աշ-շարա»- ի «նախագահ» ընտրվելուց հետո ալիեւը նրան շնորհվորական նամակ է հղել՝ պատրաստակամւոթյուն հայտնելով անհրաժեշտ աջակցություն եւ օգնություն ցուցաբերել: Ադրբեջանի նախագահը պատրաստկաամություն է հայտնել աջակցել Սիրիայի վերականգնմանը, ինչին ի պատասխան զրուցակիցը աջակցություն է խնդրել էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ անվտանգության ոլորտներում: Քննարկվել է նաեւ Ադրբեջան – Թուրքիա – Սիրիա եռակողմ համագործակցության մեխանիզմը։ Ի վերջո, անցած մայիսին Դամասկոս էր այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովի գլխավորած պատվիրակությունը, որը պաշտոնական նամակ էր փոխանցել Ալիեւից՝ հրավիրելով Սիրիայի առաջնորդին Բաքու։

Բանակցությունների ավարտից հետո պաշտոնական հայտարարությունները նշանավորեցին Սիրիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբը: ալիեւն ու աշ-շարան խոստովանել են՝ նախկինում երկրների միջեւ հարաբերություններում փակուղային իրավիճակ է եղել՝ ուղղակիորեն մեղքը բարդելով նախկին նախագահ Բաշար Ասադի վրա նրա «թշնամական քաղաքկանության» համար՝ խոստանալով վերականգնել եւ խորացնել համագործակցությունը:

Արեւմտյան Կասպից ծովի հանքավայրերից Թուրքիայի տարածքով գազի տեղափոխման նախագիծը կողմերը սահմանել են որպես առանցքային Սիրիայի էներգամատակարարման կայունացման համարՀուլիսին ավելի վաղ Էրդողանը խոսել էր գազամատակրարման ոլորտում Սիրիային աջակցելու Ադրբեջանի պատրաստակամության մասին: Պաշտոնական անձինք ողջունել են ձեռք բերված պայմանվորվածությունները՝ որպես Սիրիայում քրոնիկ էներգետիկ ճգնաժամի անհրաժեշտ լուծում:

Բաքուն հայտարարում է Դամասկոսի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման հարցում աջակցության մասին։ Ադրբեջանի նախագահը Սիրիայի առաջնորդի այցը որակել է որպես երկկողմ կապերի որակապես նոր փուլի սկիզբ: Նշվում է՝ Սիրիայի նախկին ղեկավարության օրոք հարաբերությունները լճացել են Դամասկոսի քաղաքականության պատճառով: Ալիեւն ընդգծել է՝ ներկայիս իշխանությունը զգալի հեռանկարներ է բացում գործընկերոթյան համար: Իր հերթին, ալ-շարա-ն հաստատել է Դամասկոսի շահագրգռվածությունը Բաքվի հետ բազմակողմ համագործակցության զարգացման հարցում: Նա բարձր է գնահատել ադրբեջանական աջակցությունը էներգետիկ խնդիրների լուծման հարցում՝ նշելով դրա կարեւորւթյունը երկրի վերականգնման համար:

աշ-շարա-ի այցը Բաքու ցույց տվեց տարածաշրջանային դաշինքներում կտրուկ փոփոխություններ: Ըստ արտահոսող տեղեկատվության՝ Սիրիայի եւ Իսրայելի ներկայացուցիչները հանդիպել են «կուլիսների հետեւում»։ Պարզ չէ, արդյո՞ք այնտեղ ներկա է եղել Սիրիայի «նախագահը» (հավանաբար այո)․ տարածաշրջանում Իսրայելի գլխավոր դաշնակից Բաքվի միջնորդությամբ կազմակերպված նման հանդիպման փաստն էլ ավելի վառ է դարձնում Թեհրանի մտահոգությունը։ Իրանական ԶԼՄ – ները մտահոգված են սիրիական անապատներից դեպի Կովկաս ռազմական գործողությունների գոտու տեղաշարժով՝ ուղիղ դեպի երկրի սահմաններըDefa Press News պահպանողական պարբերականի գնահատմամբ՝ Սիրիայի առաջնորդի այցը Բաքու «միայն խորացնում է անվտանգության ճգնաժամն արեւմտյան Ասիայում», իսկ այնտեղ սիրիացի եւ իսրայելցի պաշտոնյաների ենթադրյալ հանդիպումն «ուղղակիորեն ցույց է տալիս՝ կողմերի ռազմավարական նպատակը Սիրիայում Իրանի ազդեցությանը հակազդելն է»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Mashregh News կայքը գրում է Ադրբեջանի աճող հավակնոտության մասին, որը ձգտում է բարձրացնել իր կարգավիճակը «տեղական խաղացողից» մինչեւ ավելի լայն տարածաշրջանում «անվտանգւոթյան ճարտարապետության եւ տնտեսական համագործակցության» մասնակից երկիր: Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ ալիեւն «այդ ճանապարհին բախվի բազմաթիվ խնդիրների՝ աշխարհաքաղաքական մրցակցությունից մինչեւ Սիրիայում բարդ ներքին դինամիկա»:

Դամասկոսի եւ Բաքվի միջեւ զարգացող հարաբերությունների ասպեկտներից մեկը կարող է դառնալ Սիրիայում տեղակայված զինյալների տեղափոխումը Թուրքիայի տարածքով դեպի Ադրբեջանի ռազմակայաններպնդում է իրանական բարեփոխիչների կողմինակից պարբերականներից մեկը: Նրանց ներկայությունն ուղղված է Իրանի եւ Ռուսստանի հետ սահմանակից շրջանների ապակայունացմանը, ինչպես նաեւ Չինաստան – Ռուսաստան – Իրան ավելի լայն առանցքի դեմ գործողույփունների իրականացմանը: Մասնավորապես, ենթադրություն է արվում, որ Բաքու – Անկարա – Դամասկոս «եռանկյունում» վստահության շփումների ամրապնդմանը զուգընթաց ռուս-ադրբեջանական հարաբերություններում հետագա առճակատումը կարող է հերթական խնդիրների պատճառ դառնալ Հմեյմիմ ռազմակայանում։

Իր հերթին, շարա -ն կարող էր դիտարկել «իր» զինյալների վերատեղակայումը որպես միջոց՝ կատարելու Թրամփի վարչակազմի պահանջը Սիրիայից օտարերկրյա զինյալներին արտաքսելու մասին՝ պատժամիջոցների վերացման եւ այլ արտոնությունների դիմաց: Գրոհայինների որոշ խմբեր (օրինակ՝ ույղուրները Ռուսաստանում արգելված թթուրքեստանի իսլամական կուսակցությունից) ինտեգրվել են այսպես կոչված «սիրիական բանակին», կովկասյան ծագում ունեցող որոշ գրոհայիններ մինչ օրս մնում են արտաքսման ցուցակում։ Նրանց ելքի պետությունները հրաժարվում են նրանց հետ ընդունել, իսկ ինքը՝ ջուլանին, խուսափում է նրանց հետ ուղղակի կոնֆլիկտից։ Մինչեւ վերջերս այդ խմբավորումների զինյալները հավաքվում էին սիրիա-իրաքյան սահմանի շրջանում, եւ այժմ կան նշաններ, որ դրանց մի մասը կարող է տեղափոխվել Իրանի սահմանին մոտ (չհաստատված հաղորդագրությունների համաձայն՝ Ադրբեջանի հարավում գտնվող Աստանայի շրջան):

Հաշվի առնելով Իրանի դեմ գործողություններին Հյուսիսային Արաքսի հարեւանի ենթադրյալ մասնակցության բավականին երկար պատմությունը եւ անցած ամիս պատերազմի ժամանակ Իսրայելի հետ նրա համագրծակցության կասկածները, կարելի է եզրակացնել Իրանի հարեւան որոշ պետությունների համագործակցության մասին: Իրանական թերթերից մեկը հատուկ նշում է Ադրբեջանը, Թուրքիան եւ Իսրայելը՝ որպես երկրներ, որոնք «ձեւավորում են նոր դինամիկա, որն աշխատում է Իրանի շահերի դեմ»: Ըստ այդմ՝ նրան անհրաժեշտ կլինի պաշտպանել իր ազգային շահերը՝ կիրառելով դիվանագիտական իմաստնություն եւ անվտանգության միջոցներ, ներառյալ՝ ամրապնդել հարաբերություններն այնպիսի հարեւանների հետ, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նաեւ ամուր դիրքորոշում որդեգրել «Բաքվի սադրանքների» նկատմամբ։

Թեհրանը աճող անհանգստությամբ հետեւում է վերջին տարիներին Իսրայելի հետ Ադրբեջանի կապերի ամրապնդմանը: Իրանի նախագահը ալիեւին խնդրել է «հետաքննել եւ ստուգել» հաղորդագրություններն այն մասին, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը, այդ թվում միկրոդրոնները, Ադրբեջանի տարածքով ներխուժել են Իրանի օդային տարածք 12-օրյա պատերազմի ժամանակ, որն ավարտվել է հունիսի 24-ին հրադադարով: Դեռ Բաքվում իսրայելական ագրեսիայի առաջին օրերին Թեհրանի մեղադրանքները մերժվեցին՝ հայտարարելով՝ Ադրբեջանում երբեք թույլ չեն տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ:

«Կայուն Սիրիան կարեւոր է Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համար», - վստահեցնում է Anadolu-ն, սակայն երկրում ահագնացող քաոսը, սրվող «քրդական» եւ «դրուզական հարցերը»՝ ներառյալ Իսրայելի ռազմաօդային ուժերի (Ադրբեջանի եւս մեկ հուսալի դաշնակից) հարվածները գլխավոր շտաբի շենքին եւ Դամասկոսի նախագահական պալատի շրջանին, կարող են խանգարել նախանշված վիթխարի ծրագրերի իրականացմանը: Բացի տարածաշրջանային անկայունությունից, Մերձավոր Արեւելքում SOCAR-ի ներկայության հավանական ընդլայնումն արդեն իսկ բացասական արձագանք է առաջացնում Թուրքիայում եւ արաբական աշխարհի որոշ երկրներում, ինչը կարող է խանգարել Բաքվի դիվանագիտական ջանքերին:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի