|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լիբիայի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է փոխխոսնակ Միսբա Դումայի հայտարարությունը, որով նա արձագանքել է Հունաստանի խորհրդարանի խոսնակ Նիկիտա Միխայիլ Կակլամանիսի հայտարարություններին։ Միջանկյալ նշենք, որ Հունաստանը կոչ էր արել Լիբիայի Ներկայացուցիչների պալատին չհաստատել Թուրքիայի և Լիբիայի միջև 2019-ին կնքված ծովային իրավասության տարածքների սահմանազատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև կոչ էր արել Լիբիային չեղարկել այդ հուշագիրը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Լիբիան լիովին ինքնիշխան պետություն է և մերժում է իր որոշումներին միջամտությունը կամ որևէ արտաքին կողմի կողմից քաղաքական կողմնորոշումների պարտադրում։
«Պետության կողմից կնքված համաձայնագրերը միջազգային իրավունքին և նորմերին ենթակա ինքնիշխան որոշումներ են, և ոչ մի երկիր իրավունք չունի Լիբիային հրամայել վավերացնել կամ չեղյալ համարել դրանք», -նշվում է հայտարարության մեջ։
Կոչ է արվել հունական կողմին զսպվածություն ցուցաբերել, հարգել Լիբիայի ինքնիշխանությունը և դադարեցնել Լիբիայի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ։