|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի կառավարական ուժերի ռազմաբազայի վրա իրականացված ավիահարվածից հետո Մոսկվան դադարեցրել է Վաշինգտոնի հետ կնքած Սիրիայում իրականացվող գործողությունների շրջանակում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման ու միջադեպերի կանխման վերաբերյալ հուշագրի գործողությունը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում. հայտնում է Россия Сегодня-ն:
ԱՄՆ-ն երեկ թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից: Հարվածի թիրախը Շայրաթ ռազմաբազան էր, որտեղից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, իրականացվել են քիմիական հարձակումները:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն արձագանքել է կատարվածին` ԱՄՆ-ի քայլերը սուվերեն պետության դեմ ագրեսիա որակելով: