|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վրացիները Թբիլիսիում կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով բացահայտել «Գազպրոմ»-ի հետ կնքած համաձայնագրի մասնարամասները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բողոքի ակցիային մասնակցել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն ու նրա կողմնակիցները:
«Գլխավոր պատճառը, որի համար մենք այսօր հավաքվել ենք, հիշեցնում է կառավարությանը իր պարտավորությունների մասին: Կառավարությունը պարտավոր է հնչեցնել բանակցությունների բոլոր մանրամասները»,-լրագրողներին հայտնել է ակցիայի մասնակից Վախթանգ Բերիձեն:
Ակցիայի մասնակիցներից մեկն անընդունելի է անվանել այն, որ «հասարակությունը տեղեկացված չէ, թե որքան գումար է ստանում Վրաստանը մեկ խորանարդ մետր գազի տարանցման դիմաց»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ վրացական կողմը չի կարող բացահայտել Հայաստան ռուսական գազի տարանցման հարցով «Գազպրոմ»-ի հետ կնքած համաձայնագրի մանրամասները: