|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ուկրաինայի հետ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա աշխատանքը դինամիկ է ընթանում. ոչ ոք շահագրգռված չէ գործընթացի հետաձգմամբ. այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ ոք շահագրգռված չէ գործընթացի հետաձգմամբ, բոլորն աշխատում են դինամիկ, մենք ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչպես մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան պատրաստ է աշխատել Կիևի հետ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ, որը կարող է ներառել նաև հրադադարի և հակամարտության կարգավորման սկզբունքները։