կարևոր
1009 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-06 16:47
Աշխարհ

Ովքեր ֆինանսավորել են Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ-ի թշնամիներն են․ Կրեմլ

Ովքեր ֆինանսավորել են Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ-ի թշնամիներն են․ Կրեմլ

Օտարերկրյա ընկերությունները, որոնք հովանավորել են Ուկրաինայի Զինված ուժերը, թշնամիներ են դարձել Ռուսաստանի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Արևելյան տնտեսական ֆորումում տված հարցազրույցում՝ խոսելով արևմտյան բիզնեսի վերադարձի հեռանկարների մասին։ 

Նա նշել է, որ Ռուսաստանը հարգալից երկխոսություն կվարի այն ապրանքանիշերի հետ, որոնք իր շուկայից դուրս գալուց հետո կատարել են բոլոր պարտավորությունները։ Իսկ ահա նրանց համար, ովքեր անազնիվ են վարվել, հեշտ չեն վերադառնա։ 

«Նրանք, ովքեր ֆինանսավորել են Ուկրաինայի զինված ուժերը, երրորդ պատմությունն են։ Եվ, իհարկե, այս ընկերություններն արդեն թշնամիներ են դարձել, և նրանց հետ պետք է վարվել որպես այդպիսին», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։