|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի սերտ երկխոսության ընթացքում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի հրթիռի բեկորների հայտնաբերման վերաբերյալ Բաքվի տեղեկության հետ կապված թեման: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմական շրջանակում սերտ երկխոսություն է տարվում, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը հարցին, թե արդյո՞ք «Իսկանդեր»-ի բեկորների հայտնաբերման թեման բարձրացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև կայացած հեռախոսազրույցում:
Նշենք, որ այսօր Ալիևը հայտարարել էր, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Շուշիում իբր հայտնաբերված «Իսկանդեր–Մ»–ի բեկորների թեման։