|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի կողմից անցյալ տարի մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համալիրները պատկանում են Հայաստանի զինված ուժերին և դրանք կառավորում են ՀՀ ԶՈՒ սպաներ, որոնք հատուկ պատրաստություն են անցել. РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` հերքելով որոշ ԶԼՄ-ների կարծիքը, թե դրանք, այնուամենայնիվ, ՌԴ ԶՈՒ տնօրինության տակ են:
«Այն, որ «Իսկանդեր»-ները մատակարարվել են Հայաստան, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, որովհետև դրանք բոլորը տեսել են: Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի ԶՈւ-ին, նույնպես կարելի հաստատել 100 տոկոսանոց վստահությամբ: Եվ այստեղ երկորդ կարծիք լինել պարզապես չի կարող: Ինչ վերաբերում է մնացած հարցերին` երբ, ինչ գումարով, վճարման ինչ ժամկետով և այլն, հասկանում եք` դա հույժ գաղտնի է: Կառավորում ենք մենք, կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են: Այստեղ կարող եմ գաղտնիքի քողը բարձրացնել»,- ասել է նախարարը: