|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչպես են գործարկվում և թիրախներին խփում «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռային համակարգերը: Համակարգերը գործարկվել են Ղազախստանում գտնվող «Սարըշագան» զորավարժարանում:
Ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» համակարգերից ունի միայն ՌԴ-ն: Արտասահմանյան գնորդների համար Ռուսաստանն արտադրում է «Իսկանդեր-Է» համակարգերը, որոնք «Իսկանդեր-Մ»-ի պարզեցված տարբերակն են: Պարզեցված համակարգն ունի մինչև 280 կմ հեռահար հարված: Դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ միջազգային համաձայնագրերով չի թույլատրվում կիրառել 300 կմ-ից ավելի հեռահարություն ունեցող զինատեսակներ: «Իսկանդեր-Է» համակարգերի առաջին և միակ գնորդը համարվում է Հայաստանը: 2017 թ. հայտարարվել էր, որ հյուսիսաֆրիկյան ևս մեկ պետություն ձեռք է բերել պարզեցված տարբերակը, սակայն մանրամասներ չեն հաղորդվել: