կարևոր
3394 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-18 00:04
Քաղաքական

Հայաստանը պատրաստ է վավերացնել Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի գործարկման համաձայնագիրը

Հայաստանը պատրաստ է վավերացնել Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի գործարկման համաձայնագիրը

Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ներկայում նախագծի մասնակիցները սպասում են, թե երբ Իրանը՝ տվյալ նախագծի գաղափարի հեղինակը, կհայտարարի համաձայնագրի ստորագրման ամսաթիվը: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

«Պարսից ծոց-Սեւ ծով» ՄՏՄ-ի նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին եւ Թեհրանը կապում է Եվրոպայի հետ Երեւանի եւ Թբիլիսիի միջոցով, մուլտիմոդալ փոխադրումներով։ ՄՏՄ-ի գաղափարը Իրանն առաջին անգամ հնչեցրել էր 2016 թվականին, նախագծին միացել էին Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ Այս ընթացքում աշխատանքային խմբերի վեց հանդիպում է անցկացվել (երկուական անգամ Իրանում եւ Բուլղարիայում, մեկական անգամ` Վրաստանում եւ Հայաստանում)։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուր` Sputnik Արմենիա