|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեծ Բրիտանիան մտադիր է ատոմային սուզանավ և ծովային հետևակի ստորաբաժանումներ ուղարկել Պարսից ծոց Իրանի կողմից բրիտանական նավթատար նավի ձերբակալությունից հետո: Այդ մասին, ըստ Рамблер-ի, հայտնում է The Sun-ը` ռազմական աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ ուղարկվող նավը անհրաժեշտ տեղեկություն կհավաքի նավթատար նավերի ուղեկցման համար:
Հիշեցնենք, որ բրիտանական նավը ձերբակալվել է հուլիսի 19-ի երեկոյան` այն բանից հետո, երբ բախվել է իրանական ձկնորսական նավի հետ: Ըստ իրանական կողմի` միջադեպը պետք է հետաքննվի, ինչից հետո միայն անձնակազմի անդամները ազատ կարձակվեն: Նրանց թվում է նաև 3 ռուսաստանցի: