|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պարսից ծոց է հասել Բրիտանիայի թագավորական երկրորդ ռազմանավը, հայտնում է BBC-ն:
Duncan ռազմանավը միացել է Montrose ռազմանավին Հորմուզի նեղուցով անցնող բրիտանական դրոշներով նավերն ուղեկցելու համար: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ երկիրը շարունակում է պնդել, որպեսզի Իրանի հետ ճգնաժամը լուծվի դիվանագիտական ճանապարհով:
«Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը շատ կարեւոր է ոչ միայն Բրիտանիայի համար, այլ նաեւ մեր միջազգային գործընկերների եւ դաշնակիցների համար: Առեւտրական նավերը պետք է օրինական ճանապարհորդեն եւ բեռն անվտանգ հասցնեն աշխարհի ցանկացած վայր»,-ընդգծել է պաշտոնյան:
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր Հորմուզի նեղուցում հերթապահություն իրականացնելու համար կոալիցիայի ստեղծման մասին: