|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանում հայտնաբերել են կիրակի կործանված ATR-72 օդանավի բեկորների մի մասը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի տրանսպորտի նախարարությունում աղբյուրը:
Իրանում՝ Սպահան նահանգի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում, երեկ 60 ուղեւորով, անձնակազմի 6 անդամներով ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Ավիավթարը լեռնային հատվածում է եղել, դա եւ եղանակային անբարենպաստ պայմանները դժվարություններ են ստեղծել որոնողափրկարարական աշխատանքների համար:
Կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։
Նախնական վարկածով` վթարի պատճառը եղել են վատ եղանակային պայմանները, օդանավը բախվել է լեռան: