|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող կործանված ռուսական օդանավի ուղեւորների ցուցակում Հայաստանի քաղաքացիներ չկան, իսկ ինչ վերաբերվում է ազգությամբ հայերին, ապա դեռ ճշտում են:
Yerkir.am-ին հաջողվեց պարզել, որ կործանված օդանավի ուղևորներից ազգությամբ հայ է 40-ամյա Լեոնիդ Մնացականովը: Նա ՌԴ քաղաքացիություն ունի, երկար տարիներ է, ինչ բնակվում է Սանկտ Պետերբուրգում:
Yerkir.am-ի հետ զրույցում Մնացականովի մտերիմներից Մարիա Ղուկասյանը հայտնեց, որ մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից:
Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ՝ Լեոնիդը մահացած է, թե ոչ:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի:
Ավելի վաղ հայտնել էինո, որ Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում կործանվել է ռուսական քաղաքացիական ինքնաթիռ։ Օդանավում եղել է 224 մարդ, այդ թվում՝ 17 երեխա:
Լուսանկարները՝ Լեոնիդ Մնացականովի ցոցիալական ցանցի էջից: