|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից հուլիսի 3-ին տարածված հայտարարության տեքստին, որում Ադրբեջանական կողմից օկուպացված հայկական շրջանների անվանումներն օգտագործվել են հենց Ադրբեջանական քարոզչամեքենայի տարրերով և անվանումներով:
«Երեկ ՀՀ կառավարությանը հիշեցրի, որ իրենք Հայաստան գաղափարի թշնամիներն են, քանզի օգտագործում են թշնամական տեղանվանագրություն՝ Քաշաթաղի և Հադրութի շրջանի հարավային հատվածներն անվանելով Զանգելանի ու Ֆիզուլիի շրջաններ։ Մեկնաբանությունն ամենամեծ արձագանքն ստացավ ընթերցողների շրջանում, որից հետո ամենայն հայոց «թափանցիկ» և «հաշվետու» կառավարությունը քաղաքացիների համար փակեց մեկնաբանելու հնարավորությունը»,- գրել է նա։