կարևոր
517 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-08 16:58
Հասարակություն

Դեպքը եղել է զինծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՀՀ ՊՆ

Դեպքը եղել է զինծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՀՀ ՊՆ

Լրատվամիջոցներում և տելեգրամյան մի շարք ալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում է տարածվում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել:

ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող հրապարակումներին, խուսափել անբարեխիղճ վերնագրերից, հիմնվել միայն ստուգված ու պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել այնպիսի տեղեկատվության տարածումից, որը կարող է խեղաթյուրել իրականությունը կամ ստեղծել մտահոգություններ զինծառայողների ընտանիքներում։

Ցավակցում ենք մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին և ծառայակից ընկերներին:

Հիշեցնենք՝ Վարդենիսում 26-ամյա սպա է մահացել դժբախտ պատահարի հետևանքով։