կարևոր
334 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-08 11:43
Քաղաքական

Ուղղակի խայտառակություն է․ դատական համակարգը որևէ կապ չպետք է ունենա գործադիր իշխանության հետ․ Ռոբերտ Քոչարյան

«2026 թվականի ընտրություններում Ձեր հաղթանակի դեպքում, արդյո՞ք պատրաստվում եք հետ վերադարձնել նախագահական կամ կիսանախագահականի մոդելը»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը հետարքրվեց աջակիցներից մեկը։

«Գոնե ինձ համար մի բան պարզ է, որ չպետք է լինի մեկ պաշտոն, որը կենտրոնացնում է իր ձեռքում այսքան լիազորություններ, և նախագահի պաշտոնը պետք է հակակշիռ լինի  նման դեպքերի համար։ Այո, երկիրը կարող է լինել կիսանախագահական, կիսախորհրդարանական, բայց նախագահը պետք է հակակշռելու հնարավորություն ունենա։ Դատական համակարգը որևէ կապ չպետք է ունենա գործադիր իշխանության հետ, սա ուղղակի խայտառակություն է։ Պետք է անպայման գնալ որոշակի փոփոխությունների»,-ասաց Նախագահը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։